Ես չեմ կարող մեկնաբանել եկեղեցիների ոչնչացման դեպքերը, քանի որ տեղյակ չեմ դրանց մասին։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26–ին, Մատենադարանում Բնությանը և մշակույթին նվիրված միջազգային հանդիպման շրջանակներում NEWS.am—ի հետ զրույցում նշեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի (UNESCO World Heritage Centre) փոխտնօրենն է Ջյոտի Հոսագրաhարը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ բազմաթիվ տեղեկություններ են տարածվում Արցախում հայկական եկեղեցիների ոչնչացման մասին, հայ հասարակությունը մտահոգված է Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցով, ինչպե՞ս է ՅՈՒՆԵՍԿՕ-ն արձագանքում այս իրավիճակին։
Դիտարկմանը, որ բազմաթիվ տեղեկություններ կան վանդալիզմի դեպքերի վերաբերյալ, կենտրոնի փոխտնօրենը ընդամենը արձագանքեց. «Կներեք, ես պետք է գնամ»։











