Լոնդոնի դատարանը միլիոնատիրոջ դուստր` 20-ամյա Լորա Ջոնսոնին, դատապարտել է երկու տարվա ազատազրկման` գողության համար, հայտնում է rbc.ru-ն:

Երիտասարդ աղջիկը մեղավոր է ճանաչվել 2011 թվականի օգոստոսին Լոնդոնում անկարգությունների ժամանակ գողություն անելու համար: Նա ձերբակալվել է Գրինվիչում կենցաղային տեխնիկայի խանութի մոտ: Նրա մեքենայի թափքում հայտնաբերվել է 5 հազար ֆունթ սթերլինգի ապրանք:

Նշենք, որ Լորա Ջոնսոնի հայրը կարողություն է վաստակել պոռնոսայթերի միջոցով: