Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի վարչակազմը կողմ է արտահայտվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Վիկտոր Օրբանի թեկնածությանը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով երեք երկրների աղբյուրներին։
«Թրամփի վարչակազմը կողմ է արտահայտվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Վիկտոր Օրբանի թեկնածությանը։ ԱՄՆ-ը Հունգարիայի նախկին վարչապետին կոչ է արել մասնակցել պայքարին և անգամ նրան է ներկայացրել նախնական գաղափարը։ Ծրագիրը սպասում է վերջնական որոշման», — ասվում է հրապարակման մեջ։
Թերթի տվյալներով՝ Մոսկվան և Պեկինը կարող են աջակցել Օրբանին, իսկ Վաշինգտոնը հույս ունի նրա թեկնածությունն առաջադրել համատեղ կարգով։ Պարբերականի զրուցակիցներն ընդգծել են, որ երբ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Չինաստանը համակարծիք են լինում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվող որևէ հարցի շուրջ, նրանց սովորաբար հաջողվում է հասնել ցանկալի արդյունքի։




























