Երեւանում, մայիսի 25-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է BMW-318 մակնիշի ավտոմեքենային, որն էլ՝ «Ռենո» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով BMW-318-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























