Մերձավոր Արևելքի հակամարտությամբ պայմանավորված թռիչքների խափանումների պատճառով Եվրամիությունից հնարավոր չի եղել արտաքսել շուրջ 5,5 հազար միգրանտի։ Այս գործընթացը սովորաբար համակարգում է ԵՄ սահմանների վերահսկողության Frontex գործակալությունը, գրում է EUobserver-ը։

Միգրանտներին հայրենիք վերադարձնելու բարդությունների մասին կառույցը հայտնել էր դեռ հուլիսին, երբ տարածաշրջանում ռազմական գործողությունների հետևանքով փակվեց Բահրեյնի, Իրանի, Իրաքի, Քուվեյթի, Լիբանանի, Իսրայելի, Կատարի, Սիրիայի և ԱՄԷ-ի օդային տարածքը։ Այն ժամանակ հետաձգվել էր մոտ 4 հազար մարդու արտաքսում, իսկ ԵՄ երկրները ստեղծված իրավիճակի պատճառով ժամանակավորապես սառեցրել էին Frontex-ի միջոցով նոր արտաքսումների կազմակերպումը։

Պարբերականի տվյալներով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ չեղարկված արտաքսումների թիվն արդեն հասել է 5,5 հազարի։