Ֆրանսիայի տարբեր քաղաքներում սահմանված պարետային ժամը առաջիկայում կպահպանվի երկրում շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին, հայտարարել է ՆԳ նախարար Լորան Նունյեսը։

Կյանքի թանկացման դեմ զանգվածային ցույցերը Ֆրանսիայում տեղի են ունեցել հոկտեմբերի 24-ին։ Բողոքի ակցիաներին ընդառաջ՝ ֆրանսիական բազմաթիվ քաղաքների իշխանություններ պարետային ժամ են սահմանել և արգելել ցանկացած տեսակի ցույցի անցկացումը։

«Անկեղծ ասած՝ առաջիկա օրերին իրավիճակը չի փոխվի։ Պարետային ժամերը, անշուշտ, կպահպանվեն», — RMC ռադիոկայանի եթերում ասել է նախարարը։

Նա նշել է, որ դրանք սահմանելու որոշումը վերապահված է տեղական իշխանություններին՝ ի դեմս պրեֆեկտների և քաղաքապետերի։

Նախարարի խոսքով՝ իշխանությունները նախապատրաստվում են նաև զանգվածային ցույցերի հաջորդ օրվան, որը նախատեսված է հոկտեմբերի 31-ին։ Նա հավելել է, որ հասարակական կարգը պահպանելու նպատակով կձեռնարկվեն խիստ վճռական միջոցներ։