Հոկտեմբերի 24-ին Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երեխաներից երեքը գտնվում են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում։ Նրանցից երկուսի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մեկինը՝ ծանր։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի որակի, տվյալների կառավարման և փոխհատուցման բաժնի ղեկավար Դավիթ Սարգսյանը։

«Երեք աղջիկներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են գտնվում, մյուս աղջիկը՝ վնասվածքաբանական բաժանմունքում է գտնվում։ Երեքն էլ պոլիտրավմա ախտորոշում ունեն։ Տարբեր կոտրվածքներ ունեն աղջիկները․ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող աղջիկները գանգուղեղային տրավմա ունեն»,-նշեց Սարգսյանը։

Դավիթ Սարգսյանը նշեց, որ երկու օր առաջ իրականացվել են անհրաժեշտ բոլոր վիրահատական միջամտությունները, այս պահին այլ վիրահատական միջամտության անհրաժեշտություն չկա։