Թաիլանդի Պհուկետ կղզու Պատոնգ լողափի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով ավելի քան 100 տուն հայտնվել է ջրի տակ, վնասվել են շենք-շինություններ ու ավտոմեքենաներ։ Այս մասին հոկտեմբերի 26-ին հայտնել է «Nation» պորտալը։
Ջրհեղեղն առաջացել է գիշերը տեղացած հորդառատ անձրևից հետո։ Քարեր, հող ու ցեխ տեղաշարժող հեղեղաջրերը լցվել են Պատոնգի Նանայ թաղամաս։ Ջուրը ծածկել է կայանված ավտոմեքենաների անիվները և լցվել շենքերի առաջին հարկերը։
Ամենաբարդ իրավիճակը հենց Պատոնգի շրջանում է, որտեղ ջրի, ցեխի և քարերի հոսքերը վնասել են շենքերն ու հեղեղել փողոցները։ Ինչպես նշում է «Bangkok Post» թերթը, մի շարք խանութներում կոտրվել են ցուցափեղկերը։





























