Արմավիրի դատարանում, այսօր՝ հոկտեմբերի 26–ին, ընթանում է Արշակ սրբազանի (Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի) գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 25-ին գործով դատավոր Գևորգ Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել այն բանից հետո, երբ պաշտպանները բացարկի միջնորդություն էին ներկայացրել՝ հիմքում նշելով նախկինում Արմավիրի քննչականում նրա աշխատած լինելը։

Հիշեցնենք, որ դատարանն ավելի վաղ ընդունել էր, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով իրեղեն ապացույց թմրամիջոցը կորել է։

Արշակ Սրբազանը 3-ամսյա կալանքից հետո այս տարվա մարտին ազատ էր արձակվել։ Նրան դեկտեմբերին ձերբակալել, ապա կալանավորել էին յոթ տարի առաջ ուրիշի պայուսակի մեջ թմրամիջոց գցելու մեղադրանքով:

Մայիսից կաթողիկոսի հետ միասին վարչապետ Փաշինյանի թիրախում հայտնված Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, ըստ քննչականի, 2018-ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման ակցիայի ժամանակ դիվանատան ընդունարանում կախված պայուսակի մեջ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց գցելու ցուցում էր տվել: