Նորվեգիայի արտգործնախարար Էսպեն Բարթ Էյդեն, արձագանքելով Խաղաղության մրցանակի շուրջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դժգոհությանը, ընդգծել է, որ Նոբելյան կոմիտեն լիովին անկախ կառույց է։
«Նա հրաշալի գիտի, որ Նոբելյան կոմիտեն անկախ է, և մենք պարզապես հիշեցրել ենք այդ մասին»,— նորվեգական NRK հեռուստաընկերության եթերում ասել է Էյդեն։
Նախօրեին Թրամփը կրկին վրդովմունք էր հայտնել, որ իրեն չեն շնորհել Խաղաղության Նոբելյան մրցանակը, ապա Նորվեգիան որակել «հետնախորշ»։ Ավելի վաղ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն 2026 թվականի Խաղաղության մրցանակը շնորհել էր հարավաֆրիկացի իրավաբան և իրավապաշտպան Նավանեթհեմ (Նավի) Փիլեյին, ով 2008–2014 թվականներին զբաղեցնում էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնը։ Կոմիտեն որոշել էր նրան պարգևատրել «խաղաղության ամրապնդման և միջազգային իրավունքի նորմերի հաստատմանն ուղղված ջանքերի համար»։





























