Չինացի ձեռնարկատեր Չժան Սյուեն համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ փոփոխված մոտոցիկլով բաց ջրի մակերեսով անցնելով 40,74 կմ։ Այս մասին հայտնում է տեղական լրատվական City News Service պորտալը։

Նշվում է, որ Հունան նահանգում Չժանը տարածությունը հաղթահարել է մոտ 32 րոպեում՝ հատուկ ջրի վրայով երթևեկելու համար վերասարքավորված մոտոցիկլետով։ Ինժեներներն այն հագեցրել էին «երկկենցաղ» դահուկների համակարգով և մեծացրել վառելիքի բաքի ծավալը։

Այս վազքի արդյունքում գերազանցվել է նախորդ համանման ռեկորդը (31,8 կմ)։ Չժանն ընդգծել է, որ պաշտոնական փորձի ժամանակ միտումնավոր բարձր արագություն չի զարգացրել, քանի որ գլխավոր նպատակը ողջ տարածությունն անվտանգ հաղթահարելն էր։

Պորտալի տվյալներով՝ դեռ 2009 թվականին, երբ Չժանը 22 տարեկան էր, մասնակցել էր մի հեռուստահաղորդման, որտեղ տնայնագործական եղանակով ձևափոխված մոտոցիկլետով չորս անգամ փորձել էր հաղթահարել ջրային արգելքը։ Բոլոր չորս փորձերն էլ ավարտվել էին ջուրն ընկնելով. լավագույն դեպքում նրան հաջողվել էր անցնել մոտ 20 մետր՝ նախատեսված 26 մետրից։