Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մաիսն»: Ինչպես հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Անվատանգության խորհրդի նախագահը Պուտինն է, քարտուղարը` Նիկոլայ Պատրուշեւը:

ԱԽ մշտական անդամներ են վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, Անվտանգության դաշնային խորհրդի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը,  Պետդումայի նախկին խոսնակ Բորիս Գրիզլովը, նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցովը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումային խոսնակ Սերգեյ Նարիշկինը, Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիեւը, պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը,  ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը:

ԱԽ անդամներ են ՌԴ արդարադության նախարար Ալեքսանդր Կոնովալովը,  ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Մակարովը, ԳԱ նախագահ Յուրի Օսիպովը, Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն,  Սահմանապահ ծառայության ղեկավար Վլադիմիր Պրոնիչեւը, ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գլխավոր դատախազ Յուրի Չայկան, դաշնային օկրուգներում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչներ, հաղորդում է  «Ռոսբալտը»: