Միջազգային լայն արձագանք ստացած Mining Armenia Forum 2026-ն աչքի ընկավ մասնակիցների աննախադեպ թվով, քննարկումների լայն ընդգրկմամբ և թեմաների բազմազանությամբ։

Այս տարվա ֆորումն առանձնացավ նաև նորարարական նախաձեռնությամբ․ երկու օր շարունակ քննարկումներին հետևել է արհեստական բանականության «Minas» համակարգը, որը միջոցառման ավարտին պատրաստել է երկօրյա քննարկումների ամփոփ տեղեկագիր։

Նախաձեռնության հեղինակը ԶՊՄԿ տնօրեններիխորհրդի անդամ, գլխավոր տնօրենի տեղակալԱրտյոմ Պետրոսյանն է։

«Minas»-ը վերլուծել է հնչած ելույթներն ու քննարկումները՝ առանձնացնելով առանցքային ուղերձներն ու հիմնական եզրահանգումները։

Ամփոփումը կարող է օգտակար լինել ոլորտիմասնագետների համար, այնտեղ ամփոփներկայացվում է ֆորումի ընթացքում հնչած գաղափարներն ու նախանշված քայլերը։

Արհեստական բանականությունը՝ ոչ միայն տեխնոլոգիական առաջընթացի, այլև մասնագիտական երկխոսության և գիտելիքի համակարգման գործիք։

Տեսանյուը՝ այստեղ։