Հոկտեմբերի 23-ին Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը Երևանի քաղաքապետարանում ընդունել է Լիոնի քաղաքապետի տեղակալ Սոֆիա Պոպոֆֆի գլխավորած պատվիրակությանը։
Քաղաքապետարանից NEWS.am–ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են COP17-ի շրջանակներում այցին վերաբերող հարցեր։
Երկուստեք կարևորվել են Երևանի և Լիոնի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք կարևոր հիմք են ծառայում հետագա փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար։





























