Քիմիական տարրերի պարբերական համակարգում կա 118 տարր։ Որոշները հայտնի էին դեռ հնագույն ժամանակներից, իսկ որոշները հայտնաբերվել են արդեն XXI դարում։
Հայտնաբերված տարրերի թվով առաջատարը Մեծ Բրիտանիան է։ Հենց այդ երկրում են առաջին անգամ հայտնաբերել պարբերական աղյուսակի քսաներկու տարր, այդ թվում՝ նատրիումը, կալիումը և ազնիվ գազ արգոնը։ Շատ հայտնագործությունների հետևում կանգնած էին քիմիկոսներ Համֆրի Դևին և Ուիլյամ Ռեմզայը։
Երկրորդ տեղում են Միացյալ Նահանգները՝ 20 տարրով, գրում է Naked Science-ը։ Ընդ որում, դրանք բոլորը սինթետիկ են՝ ստացվել են լաբորատորիայում։ Երրորդ տեղը կիսում են Շվեդիան և Գերմանիան։ Երկու երկրներում էլ հայտնաբերվել է 19-ական տարր։
Վարկանիշում հաջորդում են Ֆրանսիան՝ 16 տարրով, և Ռուսաստանը՝ 10 տարրով։ Այլ երկրներում հայտնաբերվել է զգալիորեն ավելի քիչ տարր՝ երեքը՝ Ավստրիայում, և երկուական՝ Դանիայում, Իսպանիայում և Շվեյցարիայում։ Քիմիական տարրերի պարբերական համակարգում մեկական տարր են տվել Կանադան, Ֆինլանդիան, Իտալիան, Ճապոնիան, Մեքսիկան և Ռումինիան։





























