Հոկտեմբերի 27-ին Իսրայելում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որոնք կարող են վերջ դնել Բենիամին Նեթանյահուի գրեթե 19-ամյա կառավարման շրջանին։ Վարչապետի գլխավոր մրցակիցը Գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Այզենկոտն է։ Ըստ հարցումների՝ իշխող ճամբարին կարող է չբավականացնել խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու համար անհրաժեշտ ձայները։
Ընդդիմախոսները Նեթանյահուին մեղադրում են նրանում, որ նրա կառավարությունն անտեսել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից առաջ եղած նախազգուշացումները և պատասխանատվություն չի ստանձնել անվտանգության ծառայությունների ձախողումների համար։ Քննադատները մատնանշում են են Իսրայելի միջազգային մեկուսացումը։ Միևնույն ժամանակ վարչապետը շարունակում է ունենալ ազդեցիկ դաշնակից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը հրապարակայնորեն կոչ է արել քվեարկել Նեթանյահուի օգտին։
Անվտանգության հարցերում երկու հիմնական հավակնորդների դիրքորոշումները մեծապես համընկնում են։ Երկուսն էլ ռազմական հարվածները թույլատրելի միջոց են համարում՝ Իրանին միջուկային զենք ստեղծելուց զրկելու համար, պահանջում են ՀԱՄԱՍ-ի զինաթափումը և հանդես են գալիս պաղեստինյան պետության ստեղծման դեմ։ Սակայն Այզենկոտը անիրատեսական է համարում իրանական ռեժիմը ռազմական ուժով տապալելու փորձը։
Նույնիսկ եթե Այզենկոտի կուսակցությունն ավելի շատ ձայներ ստանա, դա նրան վարչապետի պաշտոնը չի երաշխավորում։ Կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է մեծամասնություն 120 տեղանոց Քնեսեթում՝ առնվազն 61 մանդատ։ Հարցումների տվյալներով՝ հիմնական քաղաքական ճամբարներից ոչ մեկը դեռևս նման մեծամասնության հասնելու հուսալի ուղի չունի։ Այդ պատճառով ընտրություններից հետո Իսրայելին կարող են սպասել երկարատև կոալիցիոն բանակցություններ կամ նույնիսկ նոր ընտրություններ, գրում է Bild-ը։





























