Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:

Մասնավորապես՝

Ø Վարդան Պողոսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:

Ø Արգամ Դալլաքյանը նշանակվել է Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

Ø Աննա Հարությունյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

Ø Թեհմինե Պապոյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին:

Ø Տաթևիկ Ղուկասյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

Ø Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Սոնա Ասլանյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին:

Ø Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Հայկ Ավետյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին:

Ø Միլենա Առուստամյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

Ø Սարգիս Պապոյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Լոռու մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

Ø Էլեն Ծատուրյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

Ø Մանե Սաֆարյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

Ø Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Աննա Հակոբյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:

Ø Արգիշտի Պետրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

Ø Երևան քաղաքի դատախազության դատախազ Վանուհի Փայտյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Ø Վարազդատ Պետրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

Ø Անահիտ Այվազյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

Ø Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Տիգրան Առաքելյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

Ø Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Արմեն Գրիգորյանը փոխադրվել է Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին:

Ø Կոտայքի մարզի դատախազության դատախազ Սոնա Հովհաննիսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

Ø Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Սերոբ Կիրակոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Ø Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Դավիթ Թադևոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Ø Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Էլեն Անանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Ø Խաչատուր Պողոսյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

Ø Հայկ Սարիբեկյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

Ø Մխիթար Աբդոյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

Ø Վիգեն Հովհաննիսյանը նշանակվել է Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:

Ø Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ Խաչատուր Գալստյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: