Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ժամանել են «Մանեժ», որտեղ սկսվում է իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարը, հաղորդում է ria.ru-ն:

Սպասվում է, որ համագումարում Պուտինը, ով ղեկավարել է այս քաղաքական ուժը 2008-2012 թվականներին, վայր կդնի իր լիազորությունները, իսկ համագումարի պատվիրակները նոր նախագահ կընտրեն Դմիտրի Մեդվեդեւին:

«Եդինայա Ռոսիայի» անդամներն ընդգծում են, որ առաջին անգամ նախագահ կդառնա կուսակցության անդամը» Մեդվեդեւը, ով դեռ երկրի նախագահ եղած ժամանակ համաձայնել էր գլխավորել «Եդինայա Ռոսիան», երկուշաբթի օրը կուսակցությանն անդամագրվելու դիմում է ներկայացրել սկզբնական կազմակերպությանը:

Համագումարում ոչ միայն կուսակցության նախագահ կընտրեն, այլեւ փոփոխություններ կկատարեն կանոնադրության մեջ եւ կընտրեն նոր ղեկավարություն: