Եվրամիության ընդլայնումը արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրն է։ Դրա մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։
«Իմ պատկերացմամբ՝ 30 տարի անց Եվրամիությունում կլինի մոտ 40 անդամ պետություն։ Դա աշխարհի բոլոր պետությունների 20%-ն է։
Անդամակցության կառուցվածքը տարբեր կլինի, ինչպես դա արդեն այսօր է։
Ոչ բոլորը կօգտագործեն եվրոն որպես արժույթ։ Սակայն ԵՄ-ն զգալիորեն ավելի մեծ կլինի, քան այսօր։ Անձամբ ես կցանկանայի նրա կազմում տեսնել Արևմտյան Բալկանների բոլոր երկրներին, Ուկրաինային և Մոլդովային։ Բնականաբար, ես կցանկանայի տեսնել նաև Իսլանդիային, Նորվեգիային, Շվեյցարիային և Միացյալ Թագավորությանը։ Կանադան առնվազն ասոցացված անդամ կլինի։
Իսկ ինչ վերաբերում է մյուս երկրներին, ինչպիսիք են Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, ապա դա կախված կլինի նրանց հետագա զարգացումից»,- նշել է նա։





























