ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատասխանատվություն է կրում երկու երկրների միջև հակամարտության սկսման համար։
«Մենք չենք սկսել պատերազմը Իրանի դեմ։ Իրանը պատերազմ է սկսել մեր դեմ», - հայտարարել է Թրամփը երկուշաբթի օրը Միսիսիպի նահանգում նախընտրական հանրահավաքի ժամանակ։
Ամերիկացի առաջնորդը հերթական անգամ կրկնել է պնդումը, թե Թեհրանին ընդամենը երկու շաբաթ էր մնում միջուկային հրթիռ ստեղծելու համար։
«Չեմ կարծում, որ մենք ընտրություն ունեինք։ Նրանց ընդամենը երկու շաբաթ էր մնում միջուկային հրթիռ ստեղծելու համար։ Նրանք համարվում են աշխարհում ահաբեկչության թիվ մեկ հովանավոր պետությունը», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Նա նաև ավելի վաղ ձեռք բերված Իրանի հետ հրադադարի համաձայնագիրը անվանել է «ժամանակի զուր կորուստ»։
«Մենք կնքել էինք փոքրիկ զինադադար, որը ինձ առանձնապես երբեք դուր չի եկել», - ասել է Թրամփը։
«Մենք ցանկանում ենք լինել քաղաքավարի, բայց որքան հասկանում եմ, դա ժամանակի զուր կորուստ էր», - նշել է նա։





























