Վանաձորում, այսօր` մայիսի 26-ի լուսադեմին, պայթյուն է տեղի ունեցել քաղաքի գազալցակայաններից մեկում: Ինչպես Վանաձորից հայտնում է  NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Շիրակացիի փողոցի վրա գտնվող «Սեզամ» կոչվող  գազալցակայանում  պայթել է Արմեն Սիմոնյանի վարած «ՎԱԶ-21103» մակնիշի 31 ՏԼ 544 համարանիշի ավտոմեքենայի բալոնը:

Պայթյունի հետեւանքով բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան, սակայն  մեքենան մասերի է բաժանվել եւ տեղափոխվել Ճանապարհային ոստիկանության Լոռիի տուգանային հրապարակ: