ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարությունում կայացած՝ Կիբեռտարածության և թվային քաղաքականության հարցերով ԱՄՆ դեսպան Ադամ Քասադիի երդմնակալության արարողությանը։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։


Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ԱՄՆ պետքարտուղարի հանրային դիվանագիտության հարցերով տեղակալ Սառա Ռոջերսը և ԱՄՆ պետքարտուղարի Կիբեռտարածության և թվային քաղաքականության բյուրոյի զարգացող տեխնոլոգիաների հարցերով փոխտեղակալ Ջոել Է. Գարդները։





























