Նավթի գները երեքշաբթի առավոտյան շարունակում են նվազել՝ Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման հույսերի ֆոնին։
Brent-ի դեկտեմբերյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են $1,2-ով (1,02%)՝ հասնելով $114,61 մեկ բարելի դիմաց։ Երկուշաբթի Brent-ը էժանացել էր $0,91-ով (0,8%)՝ մինչև $115,81 մեկ բարելի դիմաց։
WTI-ի դեկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային սակարկություններում էժանացել են $1,11-ով (1,09%)՝ մինչև $100,65 մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի ընթացքում պայմանագիրը էժանացել էր $1,51-ով (1,46%)՝ մինչև $101,76 մեկ բարելի դիմաց։





























