Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են 30-ամյա Եգոր Կ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի, 27-ամյա Ֆիլիպ Կ․-ի վարած «Chrysler» մակնիշի և 40-ամյա Հռիփսիմե Բ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com—ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։




























