Ազգային ժողովի հոկտեմբերի 27-ի նիստը մեկնարկել է նիստերի դահլիճ պետական պահպանության ծառայողների մուտքով։
Նման պահանջով նիստի ընթացքում հանդես է եկել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Այդ պահին խորհրդարանի ամբիոնից ելույթ էր ունենում «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը, որը, մասնավորապես, քննադատության թիրախ էր դարձրել հենց Ռուբինյանին։ Վերջինս մի քանի անգամ ընդդիմադիր պատգամավորին հորդորել է խոսել բուն օրակարգային հարցի շուրջ, սակայն խորհրդարանի ղեկավարի կոչերն անարձագանք են մնացել. Ղազարյանը ցուցադրաբար անտեսել է Ռուբինյանի հորդորներն ու նախազգուշացումները։ Ի վերջո, ԱԺ նախագահը պահանջել է անջատել պատգամավորի խոսափողը, իսկ քիչ անց նիստերի դահլիճ է կանչել պետպահպանության աշխատակիցներին՝ «ըմբոստացած» պատգամավորին տեղը նստեցնելու համար։











