Ֆինլանդիայում հրաձգության հետեւանքով երկու մարդ է մահացել, եւս 7-ը վիրավորվել է: Վիրավորներից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Ավելի վաղ հաղորդվում էր մեկ` 18-ամյա աղջկա մահանալու մասին, ավելի ուշ հիվանդանոցում վիրավորներից մեկը եւս մահացել է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆինլանդիայի Խյուվինկյա քաղաքում մայիսի 26-ի վաղ առավոտյան անհայտ անձը հրազենային զենքից կրակ է բացել մարդկանց ուղղությամբ:

Ինչպես հայտնում է rosblat.ru-ն` վկայակոչելով Associated Press-ը, նրան հաջողվել է փախչել հանցանքի վայրից, եւ ներկա պահին նրան որոնում է ոստիկանությունը:

Նշենք, որ Խյուվինկյան գտնվում է Հելսինկիից 50 կմ հյուսիս Ուուսիմա նահանգում: