ԱՄՆ իրավապահները 25 երկրների 48 քաղաքացու են ձերբակալել 2020-2024 թվականներին դաշնային և տեղական ընտրություններին ապօրինի քվեարկելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարության մեջ։
Ձերբակալություններն իրականացվել են հինգ նահանգներում՝ Կալիֆոռնիայում, Ֆլորիդայում, Նյու Յորքում, Նևադայում և Փենսիլվանիայում։ Բոլոր 48 օտարերկրացիներին արդեն մեղադրանք է առաջադրվել։ Գործով անցնող հիմնական դրվագները վերաբերում են ընտրացուցակներում անօրինական գրանցվելուն և այլ հարակից խախտումներին։ Ըստ գերատեսչության՝ բերման ենթարկվածների թվում կան Կանադայի, Իսրայելի, Ռուսաստանի, Վրաստանի, Բրազիլիայի, Իռլանդիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Հունաստանի, Կուբայի և այլ երկրների քաղաքացիներ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկած էր հայտնել, թե դեմոկրատները կարող են կեղծիքների դիմել նոյեմբերի 3-ին սպասվող Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում։ Մասնավորապես, նա մտավախություն էր հայտնել, որ դեմոկրատների ազդեցության տակ գտնվող նահանգներում ընտրատեղամասեր կարող են թողնել ԱՄՆ քաղաքացիություն չունեցող անձանց։





























