Ծովակալ Իսակովի պողոտայում մայիսի 25-ին, ժամը 19.30-ի սահմաններում Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան, որը բախվել էր  BMW-318 մակնիշի ավտոմեքենային , որն էլ իր հերթին  «Ռենո» մակնիշի ավտոմեքենային NEWS.am-ի տեղեկություններով պատկանել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի Էջմիածնի տարածքային հարկային տեսչության պետի տեղակալ Մարատ Մարգարյանին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում, մայիսի 25-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է BMW-318 մակնիշի ավտոմեքենային, որն էլ՝ «Ռենո» մակնիշի ավտոմեքենային: Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել եին, որ պատահարի հետեւանքով BMW-318-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն: