Հոկտեմբերի 27–ի գործը բացահայտվելու է։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿմ նախագահ, ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Սասուն Միքայելյանը։

Երբ լրագրողները նրան հիշեցրին, որ ինքն ասում էր, որ արտաքին քաղաքական կուրսը փոխվել է, Սասուն Միքայելյանը չցանկացավ անդրադառնալ հարցին՝ ասելով. «Աղջիկ ջան, ես ասում եմ՝ ուրիշ տեղ ենք հարցազրույց տալիս, եկեք այնտեղ»։

Հարցին՝ Վազգեն Սարգսյանն այսպիսի Հայաստանի մասին էր երազո՞ւմ, նա ասաց. «Այսպիսի Հայաստանի մասին չէր երազում, դրա համար էլ չկա, դրա համար էլ հոկտեմբերի 27 եղավ։

Ես ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, պահպանում եմ Հայաստանի սահմանները, և հասկանում եմ իրավիճակի լրջությունը, անում եմ այն, ինչ որ արել է երկրապահը սպարապետ Վազգեն Սարգսյանի օրոք»։

Նա նաև հայտարարեց, որ հավատում է խաղաղությանը։