Քարտեզագրական, իրավական և պայմանագրային երաշխիք. եթե այս ամենը չարվի, TRIPP-ի վավերացումը ԱԺ-ում կդառնա այս իշխանությունների կողմից հերթական ծանր հարվածը մեր ինքնիշխանությանը: Այս մասին գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք.
1. Քարտեզագրական երաշխիք՝ արդյոք TRIPP-ի բացառիկ տարածքները կարող են ընդգրկել անկախ Հայաստան–Իրան երկաթուղու համար անհրաժեշտ հողատարածքներ։
2. Իրավական երաշխիք՝ Հայաստանի իրավունքը կառուցելու Գագարին–Ագարակ–Իրան կամ այլ ուղիղ երկաթուղային գիծ՝ առանց TDC-ի կամ ԱՄՆ-ի համաձայնության։
3. Պայմանագրային երաշխիք՝ այդ իրավունքի հստակ ամրագրում TDC-ի կանոնադրության, բաժնետերերի համաձայնագրի և հետագա կոնցեսիոն պայմանագրերի մեջ։
Եթե այս ամենը չարվի, TRIPP-ի վավերացումը Ազգային Ժողովում կդառնա այս իշխանությունների կողմից հերթական ծանր հարվածը մեր ինքնիշխանությանը:
Կոչ եմ անում խորհրդարանական ընդդիմությանը բարձրացնել այս հարցերը խորհրդարանում»,- նշել է նա:





























