Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա, հաղորդում է Shamshyan.com–ը։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը մոտ 35-40 տարեկան տղամարդ է, ով Դավթաշենի կամրջից իրեն ցած է նետել։





























