Ճապոնիայիում զոհվել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Վլադիմիր Պուշկովը` դժբախտ դեպքի արդյունքում: Նրան փրկել փորձող փոխհյուպատոս Ռոման Կոլեսնիկն էլ ծանր վնասվածքներ է ստացել:

Պատահարը տեղի է ունեցել վոլեյբոլի խաղի ժամանակ: Ինչպես տեղեկացնում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հյուպատոսության աշխատակիցներն իրենց հանգստյան օրն անցկացրել են Ագանո քաղաքի այգում: Խաղի ժամանակ 55-ամյա Վլադիմիր Պուշկովը փորձել է բռնել գնդակը եւ սայթաքել է բլրի լանջից: Նա մահացել է գլխին ստացած վնասվածքից:

Պուշկովին փորձել է փրկել փոխհյուպատոս Ռոման Կոլեսնիկը, ով եւս վնասվածքներ է ստացել: Դիվանագետին ուղղաթիռով հասցրել են հիվանդանոց, նա գիտակից վիճակում է: