Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում հայտնել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ իր զրույցի մասին, որոնք նրան տեղեկացրել են Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ։

«Ալեքսն ու Յոնասը Ռուսաստանի ղեկավարին հստակ ասել են մեր էներգետիկայի և ենթակառուցվածքների ուղղությամբ իրական ապաէսկալացիոն քայլերի անհրաժեշտության մասին», — գրել է Զելենսկին։

Նա Ստուբի ու Ստյորեի հետ քննարկել է նաև Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները, որը նախատեսված է նոյեմբերի սկզբին։ «Ֆինլանդիան և Նորվեգիան՝ որպես Ռուսաստանին սահմանակից երկրներ, առանձնահատուկ կերպով շահագրգռված են անվտանգության հարցերում ճշգրիտ և հուսալի որոշումներով», — նշել է Ուկրաինայի նախագահը։

Ֆինլանդիայի նախագահի գրասենյակում ավելի վաղ նշել էին, որ Պուտինի հետ հեռախոսազրույցը կայացել է Ստուբի և Ստյորեի նախաձեռնությամբ, սակայն նախապես համաձայնեցվել է Ուկրաինայի հետ։