Ձերբակալվել են ԵՊՀ վարիչներ Վարդան Այվազյանը և էդիկ Մինասյանը: Այս մասին NEWS.am—ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից;

«Վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը, կաշառք ստանալու մեղադրանքով և ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Միանսյանը, կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով»,-նշված է հայտարարության մեջ:

«ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով, իսկ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով»,- նշեցին կոմիտեից:

Նախաքննության շահերից ելնելով՝ Հակակոռուպցիոն կոմիտեից այլ մանրամասներ չհայտնեցին: