Ավստրիայի Ինսբրուք քաղաքի երիտասարդ բնակիչը փողոցում 10 հազար եվրո գումար է գտել: 22-ամյա ավստրիացին որոշել է գումարը տիրոջը վերադարձնել եւ այն տարել է ոստիկանության մոտակա բաժանմունք:
Ինչպես գրում է Figaro-ն գումարի ճշգրիտ չափն է 9900 եվրո:
Ներկայումս այնհայտ է, թե արդյոք ոստիկանությանը հաջողվե՞ց գտնել փողը կորցրած մարդուն:




























