Անկախության օրվա կապակցությամբ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին համաներում է շնորհել 66 դատապարտյալի: Որոշումը կայցվել է մայիսի 26-ին` Համաներման հանձնաժողովի առաջարկությամբ:
Ինչպես լրագրողներին ասել է ուղղիչ աշխատանքների և իրավական օժանդակության հարցերով նախարար Խաթունա Կալմախելիձեն, մինչեւ օրվա վերջ բանտարկյալներն ազատ կարձակվեն, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Վրաստանը մայիսի 26-ին նշում է Անկախության` 1918թ-ին Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության հռչակման օրը:




























