Զիմբաբվեի հյուսիս-արեւելքում միկրոավտոբուսի ավտովթարի հետեւանքով 13 մարդ է զոհվել, 6-ը` լուրջ վնասվածքներ են ստացել:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, ընթացքի ժամանակ միկրոավտոբուսի անիվներից մեկը պայթել է, որից հետո մեքենան սահել է ու բախվել ծառին, որն ընկել է մեքենայի վրա:
Միջադեպը տեղի է ունեցել Զիմբաբվեի մայրաքաղաք Խարարեից 50 կմ հեռավորության վրա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հաղորդվում է, որ զոհված ուղեւորները ուխտավորներ են եղել, ովքեր ուղեւորվում էին տեղի եկեղեցիներից մեկը:




























