Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները մայիսի 26-ին մտել են վերադարձած  «Dragon» տիեզերանավ:  Առաջինը ներս մտած ամերիկացի տիեզերագնաց Դոնալդ Փեթիթն ասել է, թե այն նոր ավտոմեքենայի հոտ ունի:

Փեթիթն ու նրա գործընկերներն առաջիկա օրերին կբեռնաթափեն «Dragon»-ը: Տիեզերանավը նախօրին է ամրացվել: «Falcon 9» հրթիռակիրը, փորձնական անօդաչու տիեզերանավով  Կանավերալ հրվանդանից բաց էր թողնվել մայիսի 22-ին, այդ պրոցեսը ուղիղ ցուցադրվել էր NASA-ի կայքում:

«Dragon»-ը տիեզեք բաց թողնված առաջին կոմերցիոն տիեզերանավն է: