«Գիշերը Մոնակոյում» շքերթի ընթացքում կազմակերպված աճուրդում վաճառքի կհանվի նախորդ տարվա հուլիսին Մոնակոյի իշխան Ալբերտ II-ի եւ Շարլին Ուիսթսթոքի հարսանեկան արարողության ժամանակ օգտագործված գորգը:

Գորգը ձեռքի գործ է` Fashion For Floors-ից, որի երկարությունը 14 մետր է, լայնությունը` 2 մետր:

Աճուրդը վարող Լիդյա Ֆենեն կառաջարկի այն ձեռք բերել 30-50 հազար եվրո գումարով, հաղորդում է Euromag-ը:

Իշխան Ալբերտը սերտիֆիկատ է ստորագրել, որի համաձայն, գորգի սեփականատերը նվեր կստանա եւ հյուր կլինի իշխանական պալատում: