Ֆինլանդիայի Խյուվինկյա քաղաքում տեղի ունեցած հրաձգությունից հետո ձերբակալված երիտասարդը խոստովանել է, որ ինքն է շենքերից մեկի տանիքից կրակ բացել մարդկանց վրա: Այս մասին հաղորդում է տեղի տեղեկատվական Yle կորպորացիան` վկայակոչելով ոստիկանությանը:

Ճշտված տեղեկությունների համաձայն, 18-ամյա երիտասարդը զինվորական դաշտային համազգեստով «Զում» ռեստորանի տանիքից կրակ է բացել սրճարանների եւ ռեստորանների այցելուների ուղղությամբ: Նա դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն ոստիկանները նրան հայտնաբերել եւ ձերբակալել են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆինլանդիայում հրաձգության հետեւանքով երկու մարդ է մահացել, եւս 7-ը վիրավորվել է: Վիրավորներից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: