Եմենի հութիները հայտարարել են, որ երեքշաբթի բալիստիկ հրթիռով հարվածել են Էր Ռիադում գտնվող Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին, հաղորդում է Saba-ն։
Եմենի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Յահյա Սարին հայտնել է, որ հրթիռային հարվածը դիպել է անմիջապես թիրախին։
Նա գործողությունը հաջողված է անվանել՝ հայտարարելով, որ հրթիռը խոցել է գերատեսչության շենքը։
Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում է զինված դիմակայությունը հութիների և Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կառավարական ուժերի միջև։ 2026 թվականի հուլիսին ապստամբները հայտարարել են թագավորության նկատմամբ ծովային շրջափակում սահմանելու մասին, որից հետո հարձակվել են նրան պատկանող մի քանի նավթատար լցանավերի վրա։
Օգոստոսի սկզբին «Անսար Ալլահ» շարժումը հարձակում է սկսել Եմենի հարավ-արևմուտքում, իսկ սեպտեմբերի 10-11-ին վերահսկողություն է հաստատել Մոխա նավահանգստային քաղաքի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի մերձակա տարածքների նկատմամբ։ Հոկտեմբերի 4-ին Եմենի կառավարական ուժերը հայտարարել են ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքները վերադարձնելու նպատակով լայնածավալ ռազմական գործողություն սկսելու մասին։





























