Վաշինգտոնը Պարսից ծոցի մի շարք երկրներին ազդակ է փոխանցել ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Իրանի դեմ կարճատև, բայց ինտենսիվ ռազմական գործողությունների պատրաստակամության մասին, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ հարվածների նոր փուլ սկսել՝ հույս ունենալով թուլացնել Թեհրանի դիրքերը և նրան մղել բանակցությունների։
Հնարավոր թիրախների թվում են Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները, միջուկային օբյեկտները, ինչպես նաև հրթիռային համալիրներն ու անօդաչու թռչող սարքերը։
Նշվում է, որ Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել հարվածների վերաբերյալ, իսկ դիվանագիտական ջանքերը շարունակվում են։
Մինչ այդ Սպիտակ տանը թերթին հայտնել են, որ չեն մեկնաբանելու «ռազմական զգայուն ծրագրերը, որոնք կարող են գոյություն ունենալ, իսկ կարող են նաև գոյություն չունենալ»։
«Նախագահ Թրամփը դիտարկում է բոլոր տարբերակները՝ երաշխավորելու, որ Իրանը երբեք չի կարողանա միջուկային զենք ձեռք բերել», - հավելել են նախագահի վարչակազմում։





























