Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված սենատոր Ֆլավիու Բոլսոնարուն թաքցնելու բան ունի, եթե որոշել է գաղտնի փախչել ԱՄՆ։ Այս մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել է երկրի նորընտիր նախագահ Լուլա դա Սիլվան։

«Ուզում եմ ձեզ ասել, ընկեր քաղաքական գործիչներ. ով ոչնչում մեղավոր չէ, վախենալու բան չունի։ Իսկ ով մեղավոր է, վախենում է։ Մարդը, որը գաղտնի լքում է սեփական երկիրը, դա անում է, որովհետև թաքցնելու բան ունի», — հայտարարել է նա։

Ինչպես նշել է դա Սիլվան, ինքը ցավում է, որ իր մրցակիցը որոշել է փախչել։ Մնալով հայրենի երկրում՝ Բոլսոնարուն կարող էր ապացուցել, որ իր դեմ առաջադրված մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը։ Նորընտիր նախագահը նշել է, որ փորձել է ազնվության օրինակ ցույց տալ իր ընդդիմախոսին և այդ նպատակով ընտրական դատարանին է տրամադրել իր բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև կնոջ ու երեխաների փաստաթղթերը։ Մինչդեռ Բոլսոնարուն դա չի արել։

«Նա իր ազնվության ոչ մի ապացույց չի ներկայացրել։ Այս մարդը ամենաստախոսն է բոլոր նրանցից, ում երբևէ հանդիպել եմ մոլորակի վրա։ Նա ճշմարտությանը բոլորովին հավատարիմ չէ», — շարունակել է Լուլա դա Սիլվան։

Քաղաքական գործչի կարծիքով՝ իր ստերով Բոլսոնարուն անհարգալից վերաբերմունք է դրսևորել ոչ միայն քաղաքական բանավեճերի մասնակիցների, այլև դրանք տանը դիտող մարդկանց նկատմամբ։ Նա հավելել է, որ իր հակառակորդի՝ Բրազիլիայից հեռանալու որոշումն ամոթալի և խայտառակ արարք է։

«Բայց, ցավոք, Բոլսոնարուի ընտանիքը հենց այդպիսին է։ Բրազիլիան նրա համար երկրորդ հայրենիքն է։ Իսկ առաջինը Միացյալ Նահանգներն են, որտեղ նա քծնում է ամերիկացիներին», — եզրափակել է Բրազիլիայի ժողովրդական առաջնորդը։