Ազգային ժողովում մանդատը վայր դրած ՔՊ–ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանին կփոխարինի քաղաքագետ Էդգար Առաքելյանը։
Նշենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վայր է դրել պատգամավորի իր լիազորությունները։ Նա երեկվանից այլևս պատգամավոր չէ։ Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ։
Իսկ արդեն այսօր՝ հոկտեմբերի 28–ին, ԿԸՀ–ն նիստ է գումարել, որի օրակարգում է ԱԺ պատգամավորի մանդատ տրամադրելու մասին հարցը։
ԿԸՀ նիստի օրակարգից հայտնի է դառնում, որ ՔՊ համամասնական ցուցակում հաջորդ թեկնածուն Եսթեր Սահակյանն է, որը ցուցակի 90–րդ հորիզոնականում է, սակայն Սահակյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, հետևաբար մանդատը բաժին կհասնի 91–րդ հորիզոնականը զբաղեցնող Էդգար Առաքելյանին։





























