Ռուս դերասան Վյաչեսլավ Իվանովը լրջորեն տուժել է եւ հիմա գտնվում է հիվնդանոցի վերակենդանացման բաժանմունքում` կարթի հետ անզգույշ վարվելու հետեւանքով: Դերասանը անզգուշաբար կարթով դիպել է էլեկտրահաղորդման գծին:

Մոսկվայի իրավապահ մարմիններից հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել Իվանովի ավտոտնակում: Նախնական տվյալներով, տղամարդը կարթը ստոգելիս, պատահաբար դիպել է էլեկտրահաղորդման գծին, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Դերասանի մարմնի 90 տոկոսն այրվել է: