«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղ Քիրա Նայթլին ու The Klaxons խմբի երաժիշտ Ջեյմս Ռայթոնը նշանվել են: Նրանք ծանոթացել են մեկ տարի առաջ:

Քիրայի մտերիմները պատմում են, որ դերասանուհու մտքում ամուսնանալու միտքը ծագել է դեռ նախորդ տարի, երբ ներկա է եղել ավագ եղբոր` Քալեբի հարսանիքին:

Այդտեղ էլ հենց նա ծնողներին ծանոթացրել է իր նոր սիրեցյալի հետ: Քիրան շատ հեշտ է տարել նախկին սիրեցյալ, դերասան Ռուփերթ Ֆրենդի հետ բաժանումը, ում հետ հանդիպել էր 5 տարի:

Նոր զույգի նախատեսվող հարսանիքի արարողության տեղն ու օրը դեռ չի հաղորդվում: