«Աշտարակ Միլկ» ՍՊ ընկերության կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «կաթնաշոռ դասական» 9%, 500 գրամ և պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով, կապուչինոյի համով 450 գրամ արտադրատեսակներում հայտնաբերվել են անվտանգության նորմերի խախտումներ։
Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ նշված արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է մինչև խախտումների վերացումը։





























