ԱՄՆ-ն ԱԽՏԽ-ին առաջարկում է պաշտպանական համագործակցության ծրագիր մշակել։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«Հաջորդ տարի լրանում է ԱՄՆ-ի և ԱԽՏԽ-ի միջև երկխոսության հաստատման 50-ամյակը։ Այս կապակցությամբ մենք առաջարկում ենք մշակել պաշտպանական համագործակցության ԱՄՆ-ԱԽՏԽ շրջանակային ծրագիրը։ Այն գործնական հիմք կդառնա և առաջիկա մի քանի տարիների ընթացքում կսահմանի մեր համագործակցության պայմանները»,- ասել է նա Ֆիլիպիններում ընթացող՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱԽՏԽ) անդամ երկրների պաշտպանության նախարարների ընդլայնված խորհրդակցության շրջանակում։
Հեգսեթը խոստացել է տարածաշրջան բերել «խաղաղություն՝ ուժի միջոցով»։ «Միացյալ Նահանգները խաղաղօվկիանոսյան տերություն է, և ԱԽՏԽ-ի մեր գործընկերների հետ միասին մենք պատրաստ ենք ուժի միջոցով խաղաղություն ապահովել»,- հավելել է նա։
ԱԽՏԽ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումն ընթանում է հոկտեմբերի 28-29-ը ֆիլիպինյան Սեբու կղզու հանգստավայրերից մեկում։ Միջոցառմանը մասնակցում են նաև Ավստրալիայից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից և Ճապոնիայից հրավիրված ներկայացուցիչներ։





























