Մենք միշտ ասել ենք ու շարունակում ենք ասել, որ արտաքին առևտուրը պետք է դիվերսիֆիկացվի։ Այսօրվա դրությամբ մենք դրանում որևէ խնդիր չենք տեսնում։ Այս մասին հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ 2026 թվականի հունվար-օգոստոսին Մերձավոր Արևելքի երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 1,6 միլիարդ դոլարից նվազել է մինչև 600 միլիոն դոլար։
Պատգամավորն ընդգծել է, որ տնտեսության և առևտրային հարաբերությունների դիվերսիֆիկացումը չի կարող չողջունվել, սակայն փաստն այն է, որ Հայաստանը փաստացի կորցրել է իր արտադրանքի իրացման հիմնական շուկան (ի դեմս Ռուսաստանի)։
«Այս խնդրի լուծումը մի քանի օրվա հարց չէ։ Սա մի քանի տարվա հարց է։ Այդքան էլ հեշտ չէ որևէ երկրում սպառողին համոզել, որ նա, ասենք, իսրայելական թարխունի փոխարեն սկսի գնել հայկականը»,- պարզաբանել է Խաչատրյանը։











