NEWS.am-ը որոշ կճատումներով ներկայացնում է «Huffington Post»-ում հրապարակված Լորեն Պրովոստի հոդվածը:

«Եվրատեսիլի» եզրափակիչը այս գիշեր չի հիասթափեցնի իր երկրպագուներին: Սակայն կոստյումների փայլը դեռ բավարար չէ`ճգնաժամից խուսափելու համար: Մեծ եվրոպական համերգն իրենից ներկայացնում է հին մայրցամաքը` հոգնած տնտեսական դժվարություններից եւ աշխարհաքաղաքական պայքարից, ինչպես նաեւ տանտեր երկրում մարդու իրավունքների ոտնահարումից:

Եվրատեսիլում պարտվածները

Այպիսով, Եվրատսիլ-2012-ի ամենախոշոր պարտվածներն են սնանկացած երկրները՝ եզրափակիչ մտած Հունաստանը, Իսպանիան ու Պորտուգալիան ֆավորիտ չեն համարվում: Նույնիսկ ֆավորիտ եղած լինելու դեպքում նրանք շահագրգված կլինեին պարտվել, որովհետեւ ստիպված կլինեն իրենց հաշվին ընդունել մրցույթը:

Իր նավթադոլարներով Ադրբեջանը պատրաստվել է մրցույթին շատ հավակնոտ կերպով` նոր պալատ եւ այլ պատրաստություններ, որոնց համար այս կովկասյան երկիրը ծախսել է 63 միլիոն դոլար, կամ 48 միլիոն եվրո:

Սա 10 միլոնով ավելի է, քան Ռւսաստանի` 2009 տարվա ռեկորդային բյուջեն, եւ չափազանց թանկարժեք` ճգնաժամի մեջ խրված երկրի համար: Իսպանիան հասկացել է դա։ «Եվրատեսիլի» իսպանացի մասնակիցը՝ Պաստորա Սոլերը,  մայիսի 24-ին ասաց, որ Իսպանիայի հանրային հեռուստատեսությունը նրան «խորհուրդ տվեց չհաղթել» եզրափակչում:

Ադրբեջանի կառավարությունը

Պարտված է նաեւ Ադբեջանը: Իրականում անհնար է լավ կազմակերպել աշխարհում ամենահայտնի երգի մրցույթը, եթե չես հարգում մարդու իրավունքները:

Ածխաջրածիններով հարուստ 9 միլիոնանոց Ադրբեջանը ցանկանում էր բարելավել իր հեղինակությունը, որը վնասվել էր մարդու իրավունքների հարցում: Սակայն ընդդիմության ցույցերի պարբերական ցրումը հյուծեց վարչախմբի ուժերը:

Մրցույթն սկսվելուն պես հարյուրավոր երիտասարդ ադրբեջանցիներ հավաքվում էին Բաքվի փողոցներում,  որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեն այդ խնդրին:

Հինգշաբթի օրը` կիսաեզրափակիչից ժամեր առաջ, ձերբակալվեցին երկու կին, որոնք տանում էին պաստառներ. «Ուզում ենք հանրային հեռուստատեսություն, ոչ թե Իլհամի հեռուստատեսություն»:

«Human Rights Watch» կազմակերպության տվյալներով` այսօր Ադրեջանում կա 70 քաղբանտարկյալ, այդ թվում` յոթ լրագրող:

«Եվրատեսիլից» զրկված հայերը

Երգի մրցույն անբարենպաստ է նաեւ Ադրբեջանի հարեւանների, մասնավորապես` Հայաստանի համար: «Անտրամաբանական է մասնակից ուղարկել մի երկիր, որտեղ նա կընկալվի որպես թշնամի»,– եզրափակեց Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը:

Երեւանը միայն կրկնում է Իլհամ Ալիեւի հնչեցրած խոսքերը. «Մեր հիմնական թշնամիները ողջ աշխարհի հայերն են, ինչպես նաեւ երկերեսանի եւ կոռումպացված քաղաքական գործիչները` նրանց կառավարման ներքո»:

Բաքվի իշխանավորները իդեալական քավության նոխազ են գտել, համարում է Հայկական տեղեկատվական կենտրոնի (Observatoire arménien) տնօրեն Լորան Լեյլեքյանը: «Քավության նոխազ են գտել, որ շեղեն ժողովրդի ուշադրությունն իր ազատությունների զրկումից եւ Ալիեւների ընտանիքի հարստացումից»:

«1994-ին, կորցնելով իր գաղութը Լեռնային Ղարաբաղում, նա պահպանում է իսկական հակահայկական հիստերիա սեփական երկրում»,– ավելցրեց նա:

Չէ՞ որ ձեզ ասում են, որ կոստյումների փայլով հեռու չես գնա: